Թուրքիայում Գերմանիայի դեսպանության գործերի հավատարմատարին կանչել են ԱԳՆ

Պաշտոնական Անկարան իր դժգոհությունն է հայտնել Գերմանիային, քանի որ այդ երկրի արդարադատության նախարարը ամանորյա ընդունելությանը ելույթ ունենալու նպատակով հրավիրել է թուրք լրագրող Ջան Դյունդարին, ում նկատմամբ Թուրքիայում կալանավորման որոշում է կայացված: Այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle -ն:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը հայտնելու նպատակով կանչել է Անկարայում Գերմանիայի դեսպանության գործերի հավատարմատարին: Նրան ԱԳՆ-ում հայտնել են, որ թուրքական կողմը տարօրինակ է համարում նման հրավերը` առավել ևս հաշվի առնելով, որ Ջան Դյունդարին Թուրքիայում ցանկանում են ձերբակալել:

Ի դեպ, Գերմանիայում Թուրքիայի դեսպան Ալի Քեմալ Այդընը, ով ևս արարողության հրավիրյալների շարքում է, հրաժարվել է դրան մասնակցելուց:

Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մասը հունվարի 25-ին կայանալիք ընդունելությանը թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի լրագրողին հրավիրելով նպատակ է ունեցել ցույց տալ, թե որքան է կարևորում Թուրքիայում ժողովրդավարության և մամուլի ազատության հարցը:

Տեսանյութեր

Լրահոս