«Պազ»-ով փոխնախարարը. Նորանշանակ փոխնախարար Աշոտ Հարությունյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, որը այս պաշտոնին նշանակվել Է անցած տարվա դեկտեմբերի 6-ին, հայտարարագրել Է իր ունեցվածքը։ Ըստ այդմ, նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել Է, որ ունի մեկ անհատական բնակելի տուն, 3 հատ «Mitsubishi Pajero 101.8», «Mercedes-Benz E 420», «PAZ 672» մակնիշի ավտոմեքենաներ։ Վերջինիս դրամական միջոցները կազմել Են 4.5 մլն դրամ, 7000 դոլար և 3000 եվրո։

Հարությունյանը որպես եկամուտ հայտարարագրեր Է իր աշխատավարձը, որը ամսական կազմում Է 253 հազար դրամ։ Նշենք, որ Աշոտ Հարությունյանը, մինչ փոխնախարար նշանակվելը, զբաղեցնում Էր գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության պետի պաշտոնը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս