Առաջիկա օրերին ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարեն մի շարք կարկառուն դեմքեր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ` Հայաստանում հետաքրքիր ներքաղաքական իրավիճակ է ուրվագծվում: ՀՀԿ-ին իր անդամակցությունը դադարեցրեց այդ կուսակցության առանցքային դեմքերից մեկը` ԱԺ նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Պատճառների մասին Աբրահամյանը ոչինչ չի հայտնել` խոստանալով պարզաբանումներ տալ այսօր: Բայց մեծ հաշվով կատարվածը մեկ բառով կարելի է ուշագրավ որակել:

Ի դեպ, ինչպես տեղեկացրել էինք «Ժողովուրդ» օրաթերթի նախորդ համարում՝ առաջիկա օրերին ՀՀԿ-ն լքելու մասին կհայտարարեն մի շարք կարկառուն դեմքեր եւս` ուղեւորվելով դեպի «Ծառուկյան» դաշինք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս