«Եթե Հովիկ Աբրահամյանն իր թիմակիցներով լքի ՀՀԿ-ն, դա կարող է թուլացնել կուսակցությունը». Քաղաքագետ

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը չի գտնում, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ միայնակ կուսակցությունից դուրս գալը վտանգավոր է ՀՀԿ-ի համար։ Այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը քաղաքագետից հետաքրքրվեց՝  որքանո՞վ է ՀՀԿ-ի համար վտանգավոր, որ Հովիկ Աբրահամյանը դուրս գա կուսակցությունից, և խնամիներով (Գագիկ Ծառուկյանի հետ) նույն դաշինքով գնան։

Ի պատասխան՝ Ա. Մարկարովն ասաց. «Խնդիրը ոչ միայն Հովիկ Աբրահամյանն է՝ որպես անձ, այլ խնդիրը նաև այն ռեսուրսն է, որն ունի կամ չունի։ Եթե ինքը դուրս է գալիս որպես անհատ կուսակցությունից և չի շարունակում քաղաքական գործունեությունը, դա մի բան է, այլ բան է՝ եթե ինքն ունի ներուժ, և իր կողմնակիցներն իր հետ դուրս են գալու։ Դա կարող է թուլացնել կուսակցությունը։ Բայց տվյալ պարագայում մենք դեռ խոսում ենք անհատի մասին, որը դուրս է գալիս կուսակցությունից, և ոչ թե լայնածավալ լքում են կուսակցությունը։ Առայժմ խոսվում է մի մարդու մասին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս