Բաժիններ՝

ԱՄՆ ԿՀՎ-ն գաղնազերծել է խորհրդային ռազմական գաղտնիքները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) միլիոնավոր փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնք հրապարակված են գերատեսչության կայքում։

Հրապարակված փաստաթղթերի թվում կան նաև այնպիսիք, որոնք կապված են Եվրոպայում սովորական և միջուկային պատերազմ վարելու պայմաններում ռազմական գործողություններ վարելու հետ։

Բացի այդ՝ ԿՀՎ-ի հրապարակած փաստաթղթերում կան մեջբերումներ ԽՍՀՄ գլխավոր շտաբի ակադեմիայի դասագրքերից և «հարյուրավոր խորհրդային փաստաթղթեր», որոնք անգամ ժամանակակից Ռուսաստանում հասանելի են միայն «գաղտնի անցագիր» ունեցող անձանց։ Այդ հավաքածուի բոլոր փաստաթղթերը թվագրված են 1955-1985թթ.։

Ինչպես հայտնում է «Իզվեստիան», այդ փաստաթղթերը հիմնականում ստեղծվել են ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից գլխավոր հակառակորդի մասին տեղեկություններ հավաքելու նպատակով։

Հավաքածուն բաղկացած է 170 էջից, կան հետախույզ ինքնաթիռների լուսանկարների վերլուծություններ, զորավարժությունների մասին զեկույցներ։

ԿՀՎ-ն թվայնացված փաստաթղթերը սկսել է հրապարակել դեռևս 2012 թվականից, սակայն դրանց ամբողջական ծավալը հասանելի դարձավ միայն 2017թ. հունվարին։
Ընդհանուր առմամբ՝ խոսքը փաստաթղթերի, գրառումների ու նյութերի 11 մլն էջերի մասին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս