Վերականգնեք օրգանիզմը 2 բաղադրիչի միջոցով
Հիմալայան աղը համարվում է բնական բյուրեղական և մաքուր աղ: Հիմալայան աղը գոյություն է ունեցել դեռևս 250 միլիոն տարի առաջ: Այն պարունակում է 84 տեսակ հանքանյութեր և այնքան սննդարար տարրեր, որքան գոյություն ունեն մեր օրգանիզմում: Այս աղը համարվում է շատ յուրահատուկ աղ, օգնում է օրգանիզմին կարգավորել ph բալանսը և արդյունավետ կերպով պայքարել տարատեսակ հիվանդությունների դեմ:
Հիմալայան աղն օգնում է կարգավորել սերոտոնինի արտազատումը, ինչը չափազանց անհրաժեշտ է դեպրեսիայի դեմ պայքարում: Սերոտոնինը համարվում է նեյրոմեդիատոր քիմիական տարր, որը կարգավորում է մկանների կրճատումը, ախորժակն ու ցավերը, մարմնի ջերմաստիճանը, արյան ճնշումն ու շնչառությունը:
Եթե սերոտոնինի բալանսը խախտվում է, օրգանիզմը դեպրեսիա է տանում, իսկ սա կարող է մի շարք առողջական խանգարումների հանգեցնել: Սերոտոնինը նաև համարվում է քնի հորմոն, քանի որ կարգավորում է օրգանիզմի կենսաբանական ժամերը:
Այս բաղադրատոմսի մեջ ներառված մեղրը համարվում է էներգիայի աղբյուր: Սա միակ մթերքն է, որը չունի պիտանելիության ժամկետ:
Հենց այդ պատճառով էլ այս երկու բաղադրիչներից պատրաստված դեղամիջոցը կվերականգնի օրգանիզմը:
Մեղրով և հիմալայան աղով բաղադրատոմս
5 թ/գ մեղրը խառնեք 1 թ/գ աղով և խառնուրդը լցրեք ապակե տարայի մեջ: Ամեն գիշեր՝ քնելուց առաջ, այս խառնուրդից մի փոքր լցրեք լեզվի տակ:
Առավոտյան էներգիայով լի կլինեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը