Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին բարեգործության համար փոխանցել է 1.4 մլն եվրո

Բրիտանացու նպատակը 5.8 միլիոնն է:

Օգոստոսին «Օլդ Թրաֆֆորդում» տեղի ունեցած «Մանչեսթեր Յունայթեդ»- «Էվերթոն» խաղից ստացված ամբողջ եկամուտը Ուեյն Ռունին փոխանցել է երեխաներին: Հիշեցնենք, որ խաղը նվիրված էր ֆուտբոլիստի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու 12-ամյակին:

Գումարը փոխանցվել է 4 կազմակերպությունների՝ Դաժան վերաբերմունքից երեխաների պաշտպանության ազգային ընկերության, Մանչեսթերյան ֆոնդի, մանկական Claire House-ին և մանկական Alder Hey ֆոնդի հաշիվներին: Այս մասին հաղորդում է The Sun-ը:

Ուեյն Ռունին հանդես է եկել «Էվերթոնում» 2002-2004թթ.: «Մանչեսթեր Յունայթեդի» համար վճարել է 30 մլն եվրո: 

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս