«Եթե Ադրբեջանը «մարտնչում» էր անկախության համար, ապա ինչո՞ւ էր կողմ ԽՍՀՄ պահպանմանը». Տիգրան Մկրտչյան

Լիտվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Թվիթերի իր միկրոբլոգում հիշեցրել է, որ 1990թ-ի մարտին տեղի ունեցած հանրաքվեի ընթացքում Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը կողմ է արտահայտվել ԽՍՀՄ պահպանմանը:

«Եթե Ադրբեջանը 1990-ի հունվարին «մարտնչում» էր անկախության համար, ապա ինչու՞ 94 տոկոս ձայների համամասնությամբ 1990-ի մարտին կողմ քվեարկեց հօգուտ ԽՍՀՄ պահպանման, այն դեպքում, երբ Հայաստանը, Լատվիան, Լիտվան ու Էստոնիան բոյկոտեցին այն (խոսքը ԽՍՀՄ պահպանման վերաբերյալ 1990-ին անցկացված հանրաքվեի մասին է- խմբ:)»,- հռետորական հարցադրմամբ է հանդես եկել դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս