Բաժիններ՝

ԱՄՆ ԿՀՎ-ն փաստաթղթեր է գաղտնազերծել ԱՍԱԼԱ-ի գործունեության վերաբերյալ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) միլիոնավոր փաստաթղթեր է գաղտնազերծել, որոնք հրապարակված են գերատեսչության կայքում։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության փաստաթղթերի գաղտնազերծման համաձայն՝ առաջին խորհրդային ատոմային ռումբն ստեղծվել է Հայաստանում։

ԿՀՎ-ի արխիվում կան մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են Հայաստանին, նաև թվում՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի գործունեությանը։
Ծավալուն փաստաթղթում մանրամասն ներկայացված է խմբի ծավալած գործունեությունը, ժամանակացույցը՝ աղյուսակների տեսքով։

Փաստաթղթում կազմակերպությունը որակվում է որպես «ահաբեկչական» և նշվում, որ խմբավորումը պաշտոնական Թուրքիայից պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Հայ ազատագրության գաղտնի բանակ. պահպանվող միջազգային սպառնալիք» խորագրված զեկույցը թվագրված է 1983թ. դեկտեբերի 20-ին։ Այնտեղ մանրամասն ներկայացված է կազմակերպության հիմնադրման պատմությունն ու անցած ուղին։
Նշվում է, որ նրանց թիրախում եղել են բարձրաստիճան թուրք պաշտոնյաներ, դիվանագետներ։

Առանձին աղյուսակներով ներկայացված են խմբի անդամների կողմից 1975-1983թթ. իրականացված հարձակումները, մասնավորապես 1982թ. օգոստոսին Անկարայի օդանավակայանի վրա հարձակումը, որը առաջին նշանակալի հարձակումն էր Թուրքիայի սահմանների ներսում, 1982թ. մայիսի 30-ին Լոս Անջելեսի օդանավակայանի տերմինալում ռումբի տեղադրումը, ինչի հետանքով Տորոնտոյում 4 հայ կալանավորվեց։

Այնուհետև, անդրադառնալով ԱՍԱԼԱ-ի միջազգային կապերին, զեկույցում նշվում է, որ խմբավորման անդամները առնչություններ են ունեցել իտալական «Կարմիր բրիգադների», Իսպանիայի բասկերի ETA խմբավորման, քրդական աշխատավորական կուսակցության և Դամասկոսի հետ։

Զեկույցի համաձայն՝ թեև ԱՍԱԼԱ-ի թիրախում հիմնականում Թուրքիան էր, սակայն հարձակումներ են իրականացվել նաև Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Հիշատակվում են նաև Թուրքիայի գործադրած ճնշումները ԱՄՆ-ի և եվրոպական կառավարությունների վրա ԱՍԱԼԱ-ի պատճառով։

Նշվում է, որ հայկական ահաբեկչական խմբավորումների գործունեության հետևանքով որոշակի լարվածություն էր առաջացել Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերություններում։

Ստորև ներկայացնենք ԿՀՎ-ի զեկույցն ամբողջությամբ ԱՍԱԼԱ-ի մասին։ Ամբողջական փաստաղթերի հետ կարող եք ծանոթանալ այստեղ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս