Բաժիններ՝

Լուկաշենկոն այլընտրանք է որոնում ռուսական նավթին

Բելառուս ռուսական նավթի մատակարարումների կրճատումը պետք է փոխարինվի այլընտրանքային տարբերակներով, հայտարարել է այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոյի հետ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը։

«Մենք պայմանավորվել էինք, որ մոտ ժամանակներս դուք ինձ պետք է զեկուցեք երկրի նավթագազային համալիրի վիճակի մասին, հատկապես կապված Ռուսաստանի վարքագծի հետ։ Ավելի վաղ կնքված մեր պայմանավորվածությունների և համաձայնագրերով ի՞նչ իրավիճակ է։ Մենք ոչինչ չենք թաքցնում մարդկանցից։ Կարծում եմ՝ թաքցնել հարկավոր չէ։ Աղետ չէ, սական Ռուսաստանի Դաշնությունից նավթի մատակարարումների կրճատումները պետք է փոխհատուցվեն այլընտրանքային տարբերակներով»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Նա նշել է, որ համապատասխան հարցերը քննարկվել են դեռրս անցած տարեվերջին։
«Եվ մենք այդ այլընտրանքային տարներակները ոչ միայն մշակել ենք, այլև փորձել արդեն գործնականում՝ նավթ հասցնելով Սև ու Միջերկրական ծովերից մեր նավթավերամշակող գործարաններին, որպեսզի գործնականում համոզվենք, թե ինչ տեսք կունենա դա տնտեսապես»,- ասել է Լուկաշենկոն։

Հիշեցնենք, որ նա Բաքու այցի ժամանակ խոսել է նավթային ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս