Բաժիններ՝

Երդմնակալության արարողությունից առաջ Թրամփը կատակել է իր ոսկեգույն մազերի վերաբերյալ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վշտացած չէ իր երդմնակալության արարողությանը սպասվող տեղումների պատճառով։ «Անձրևը կապացուցի, որ կեղծամ չկա»,- հայտարարել է Թրամփը Վաշինգտոնում արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Թրամփի խոսքով՝ միլիոնավոր մարդիկ վերջապես կհասկանան, որ ինքը չի կրում կեղծամ և որ դրանք իր «իսկական մազերն են»։ «Նրանք կտեսնեն, որ դրանք իմ իսկական մազերն են»,- ասել է նա։

Նա լրագրողներին հայտնել է, որ իր սանրվածքը պատրաստ է դիմակայել եղանակային վատ պայմաններին։ Հիդրոօթերևութաբանների կանխատեսումներով՝ երեկոյան Վաշինգտոնում հնարավոր են տեղումներ։

«Կարող է անձրև տեղալ, իսկ գուցե՝ ոչ։ Դա կարևոր չէ։ Ինձ համար միևնույն է»,- հայտարարել է նա։

Թրամփը երկար ժամանակ է, ինչ նույն սանրվածքն է կրում, ինչը բազմաթիվ կատակների ու մեմերի պատճառ է դարձել սոցցանցում։ Բազմաթիվ օգտատերեր կարծում են, թե նա կեղծամ է կրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս