Սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ Ռուսաստանում. ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Ոստիկանության Արմավիրի անձնագրային բաժանմունքի և Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 19-ին, ժամը 11.30-ին, Արմավիրի բաժին է կամավոր ներկայացել 1972 թ. ծնված Շահեն Հ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 28-ից ՌԴ Տվեր քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 3-րդ մասի «Ա» կետի /սեքսուալ բնույթի բռնի գործողություններ/ մեղադրանքով: