Վթար Վանաձորում. «BMW»-ն բախվել է ծառին, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Հունվարի 20-ին, ժամը 01.22-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ռազմական ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում «BMW» մակնիշի 50 DD 404 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Վ. Դ.-ին և ուղևոր՝ 1995 թ. ծնված Գ. Թ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մինչև ժամը 02.01-ը իրականացրել հերթապահություն մինչ ՃՈ աշխատակիցների ժամանելը: