Հնդկական ինքնաթիռներում հայտնվել են տեղեր միայն կանանց համար
Հնդկաստանի Air India ավիաընկերությունը հատուկ տեղեր է սահմանել կանանց համար՝ նրանց սեռական ոտնձգություններից եւ բռնությունից զերծ պահելու համար, տեղեկացնում է BBC-ն:
Ներքին մի քանի չվերթերում առջեւի վեց տեղերը կվերապահվեն կանանց համար: Այս որոշմանը նախորդել են ուղեւորներին եւ անձնակազմի անդամներին հետամտելու մի քանի դեպքեր:
Ավիաընկերությունն այս կերպ ցանկանում է պաշտպանել միայնակ ճամփորդող ուղեւորներին: Միայնակ կինը կարող է այդ տեղը գրանցման կանգնակում խնդրել առանց լրացուցիչ վճարի:
Հնդկաստանում կանանց համար արդեն կան գնացքների առանձին վագոններ եւ ավտոբուսներ, իսկ որոշ քաղաքներում երթեւեկում են նույնիսկ վարդագույն մոտոտաքսիներ, որոնք փոխադրում են միայն կանանց: