Ջոն Քերին հրաժեշտի խորհուրդ է տվել Եվրամիությանը
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խորհուրդ է տվել Եվրամիությանը չկորցնել սեփական կայացվածության նկատմամբ հավատը, գրում է բրյուսելյան Euobserver ինտերնետ-թերթը։
«Իմ ուղերձը։ Եվրոպան պետք է հավատա իրեն»,- պարբերականը մեջբերել է Քերիի խոսքերը, որը նա հայտարարել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր երեկ, որ Եվրամիությունը վարում է սեփական անկախ քաղաքականությունը, որի վրա ԱՄՆ-ը չի ազդում, սակայն կողմերին, անկասկած, միավորում են ընդհանուր հետաքրքրությունները։