Բաժիններ՝

ՄԻՊ-ը Գևորգ Սաֆարյանի գործին միջամտելու և գնահատական հնչեցնելու իրավունք չունի

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու որոշմանը: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Թաթոյանը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, իրավաչափ է համարում Գևորգ Սաֆարյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելու որոշումը, նշեց, որ նման դեպքերում ինքը միջամտելու և գնահատական հնչեցնելու իրավունք չունի:

«Գևորգ Սաֆարյանի նկատմամբ վճիռը կայացրել է դատարանը, որոշումը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել: Այն այժմ բողոքարկման փուլում է, և այս դեպքում մարդու իրավունքների պաշտպանը միջամտելու լիազորություն չունի»,-  նշեց Արման Թաթոյանը:

Նա հավելեց, որ իր կողմից օրենքի կոպիտ խախտում կլինի, եթե այս պահին որևէ գնահատական հնչեցնի` կապված դատարանի վճռի հետ: «Դատավճիռն օրինական ուժի մեջ դեռ չի մտել, ես չեմ կարող գնահատական տալ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս