Բաժիններ՝

Կազմվել է ամենավտանգավոր գաղտնաբառերի ցուցակը

Keeper գաղտնաբառերի պահպանման հավելվածի հեղինակները հրապարակել են ամենատարածված գաղտնաբառերի ցանկը: Մասնագետները նշում են, որ նման գաղտնաբառեր ունենալը վտանգավոր է:

Ավելի քան 10 միլիոն հաշիվների ուսումնասիրությունից հետո նշվել են գաղտնաբառեր, որոնք կարող են շատ հեշտությամբ դառնալ հաքերների թիրախը:

«123456» գաղտաբառը, ինչպես միշտ, համարվում է ամենատարածվածը: Միլիոնավոր օգտատերեր չեն կարողանում հասկանալ, որ նման գաղտնաբառը շատ վտանգավոր է:

Ցանկում կան նաև բարդ կոմբինացիաներ, որոնք, սակայն, ևս շատ տարածված են:  Հետաքրքիր են, օրինակ, «18atcskd2w» կամ  «3rjs1la7qe» տարբերակները: Այս գաղտնաբառերը շատ տարածված են բոթերի շնորհիվ: Նման գաղտնաբառերը շատ են օգտագործվում սպամ տարածող հղումներում:

Կարդացեք նաև

Ամենատարածված և վտանգավոր 10 գաղտնաբառերն են՝

  1. 123456
  2. 123456789
  3. Qwerty
  4. 12345678
  5. 111111
  6. 1234567890
  7. 1234567
  8. Password
  9. 123123
  10. 987654321

Ինչպե՞ս ընտրել ճիշտ գաղտնաբառ

1. Երկարությունը ձեր հուսալիության երաշխիքներից է: 4-6 սիմվոլներից բաղկացած կոմբինացիաներն այնքան էլ ապահով չեն: Օգտագործեք 8-12 նիշանոց գաղտնաբառեր:

2. Գաղտնաբառում օգտագործեք նաև թվեր, մեծատառ և փոքրատառ լատինական տառեր:

3. Մի օգտագործեք գաղտնաբառում ձեր անվան կամ ազգանվան մասերը, ծննդյան թվերը, հաշվի ստեղծման օրը:

4. Մի օգտագործեք նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս