Սերժ Սարգսյանը Դուբայում հյուպատոսություն ստեղծելու հրամանագիր է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին։

«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ. Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ստեղծել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն` հյուպատոսական շրջանում ընդգրկելով Արաբական Միացյալ Էմիրությունների հյուսիսային էմիրությունները»,- ասված է նախագահի հրամանագրում։

Տեսանյութեր

Լրահոս