ԱՄՆ-ը Օմանին է փոխանցել Գուանտանամոյի 10 բանտարկյալի
ԱՄՆ-ն Օմանին է փոխանցել Գուանտանամոյի բանտի 10 բանտարկյալի, ասվում է Պենտագոնի կայքում։
Նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները Օմանին շնորհակալություն են հայտնել մարդասիրական քայլի և աջակցության համար՝ նպաստել բանտը փակելու Միացյալ Նահանգների ջանքերին։
Այսօրվա դրությամբ Գուանտանամոյում կա 45 բանտարկյալ։
Գուանտանամոյի հատուկ բանտերը ստեղծվել են 2002թ. ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի օրոք։
Այդ ճամբարում պահվում են անձինք, որոնք ձերբակալվել են Աֆղանստանում գործողության ընթացքում կամ այլ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ։