Բաժիններ՝

Ղրղըզստանում ավիաաղետի զոհերի ընտանիքներին կհատկացվի 1000-ական դոլար

Ղրղըզստանի կառավարությունը երեկ՝ հունվարի 16-ին, Դաչա-Սուու ավանում՝ Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի մերձակայքում կործանված թուրքական Boeing 747 ինքնաթիռի ավիաաղետի զոհերի և տուժածների ընտանիքներին կհատկացնի 70 հազարական սոմ՝ 1000-ական դոլար։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ղրղըզստանի կառավարության ղեկավար Սոորոնբայ Ժեենբեկովը սոցիալական զարգացման նախարարությանը հանձնարարել է լուծել առանց ընտանիքների ու տանիքի մնացած երեխաների հարցը, նրանց ապահովել անհրաժեշտ օգնությամբ ու աջակցությամբ։

Ավիաաղետի զոհերի թիվը հասել է 38-ի։ Հայտնաբերվել է ինքնաթիռի անձնակազմի 4-րդ անդամի մարմինը։
K-News-ի տեղեկություններով՝ դիահերձարանում պարզվել է զոհերից 36-ի ինքնությունը։

Հարազատները գնում ու տանում են զոհերի մարմինները։ Զոհերի ինքնությունը ճանաչելիս գենետիկական փորձաքննություն չի իրականացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս