Թրամփը հնարավոր է համարել, որ կարող է կորցնել վստահությունը Պուտինի և Մերկելի նկատմամբ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս ինքը հավատում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, սակայն դա կարող է երկար չտևել։
«Առաջին հերթին՝ ես վստահում եմ երկուսին, սակայն տեսնենք, թե որքան երկար դա կտևի։ Հնարավոր է, դա ընդհանրապես երկար չտևի»,- հայտարարել է Թրամփը The Times-ին տված հարցազրույցում։