Բաժիններ՝

Ղրղըզստանի նախագահը հանձնարարել է հետաքննել Բիշքեկի մոտ տեղի ունեցած Boeing-ի ավիաաղետը

Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հանձնարարել է մանրամասն հետաքննել Բիշքեկի մոտ տեղի ունեցած Boeing 747-400-ի ավիաաղետը, ասվում է երկրի ղեկավարի կայքում։

«Ալմազբեկ Աթամբաևը ցավակցել է բեռնատար ինքնաթիռի ավիաաղետի զոհերի հարազատներին և հանձնարարել է նրանց նյութական օգնություն հատկացնել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նա նաև հրամայել է օգնություն ցուցաբերել տուժածների բուժման ու առողջության վերականգնման համար։

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղրղըզստանի նախագահը հանձնարարել է պարզել ողբերգության պատճառները և միջոցառումներ ձեռնարկել ավիաաղետի հետևանքների վերացման ուղղությամբ։

Turkish Airlines-ի բեռնատար Boeing 747-400-ը կործանվել է հունվարի 16-ին Բիշքեկի «Մանաս» օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավորության վրա։
Վերջին տվյալների համաձայն՝ ավերվել է 32 բնակելի տուն, զոհվել է 35 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս