Ռուսաստանում ՃՏՊ-ի զոհ է դարձել ԱՊՀ 7 քաղաքացի
Այս գիշեր ՌԴ Սարատովի մարզում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել՝ բազմաթիվ զոհերով:
Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, հղում կատարելով իրավապահներին, Պետրովսկի շրջանում Toyota մինիվենի և Volvo ավտոմեքենայի բախման հետևանքով մահացել է 7 մարդ:
Զոհերը գտնվել են մինիվենում: Նրանք եղել են ԱՊՀ երկրների քաղաքացիներ՝ 5-ը՝ Ղրղըզստանից, 1-ը՝ Տաջիկստանից և 1-ը՝ Ուզբեկստանից: Նրանք ուղևորվում էին Մոսկվա՝ աշխատելու նպատակով:
Volvo բեռնատարի ղեկին եղել է 32-ամյա ռուս: Նախնական տվյալներով՝ նա չի կարողացել կառավարել մեքենան:
Կատարվում է հետաքննություն:
https://www.youtube.com/watch?v=pDFWJwCT7GM