«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Խեային կառաջարկի նոր պայմանագիր՝ շաբաթական 200 հազար ֆունտ աշխատավարձով
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դիմել է ակումբի ղեկավարությանը՝ թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի պայմանագիրը երկարաձգելու խնդրանքով:
Համաձայն աղբյուրի, պորտուգալացի մասնագետը ուզում է ապահովագրել թիմին դարպասապահի ՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխությունից:
Այդ կապակցությամբ, «Կարմիր սատանաները» կառաջարկեն իսպանացուն պայմանագիր մինչև 2020թ. և 20 հազար ֆունտով կավելացնեն ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը: Այսպիսով, ըստ նոր պայմանագրի, 26-ամյա դարպասապահը կստանա շաբաթական 200 հազար ֆունտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը