 
                        «Կառավարությունը փորձում է ձևավորել շատ յուրահատուկ գործիքներ». Խոսրով Հարությունյան
 
                                    Վարկավորման ռիսկայնությունը նվազեցնելու համար պարտաճանաչ հարկատուի ինստիտուտի ներդրման մեխանիզմների ուղղությամբ ՀՀ կառավությունն արդեն իսկ ձեռնարկում է հստակ քայեր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով` այս գործիքը հավասար չափով վերաբերվում է թե փոքր, թե խոշոր տնտեսվարողներին:
«Մենք ականատես ենք, թե կառավարությունն ինչպես է փորձում ձևավորել շատ յուրահատուկ գործիքներ, որոնք կխթանեն օրինապաշտ,պարտաճանաչ հարկատուի վարքագիծը: Այն գործիքները, որի մասին այսօր խոսում է կառավարությունն, անկասկած կունենան շատ էական նշանակություն»,- ասել է Խոսրով Հարությունյանը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        