Ուժը կորցրած է ճանաչվել «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ բանկային գործունեության լիցենզիան
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն եւ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն որոշում են կայացրել միանալու վերաբերյալ եւ կնքել են միացման պայմանագիր:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը հունվարի 10-ին հաստատել եւ գրանցել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ն (Պահպանվող բանկ) եւ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն (Միացող բանկ) միացման պայմանագիրը:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն եւ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ն իրականացրել են միացման պայմանագրով նախատեսված գործողությունները եւ հաստատել են փոխանցման ակտը:
Արդյունքում՝ ՀՀ կենտրոնական բանկը 13.01.2017թ. գրանցել է փոխանցման ակտը եւ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կանոնադրությունում կատարված փոփոխությունը, համաձայն որի՝ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի գործունեությունը կդադարի, իսկ «Արդշինբանկ» ՓԲԸ-ն կհանդիսանա «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի իրավահաջորդը:
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 13.01.2017թ. նաեւ ուժը կորցրած է ճանաչել «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 80 լիցենզիան: