Ամեն օր մեկ ճաշի գդալ կերեք այս խառնուրդից

Անկասկած, սխտորը համարվում է երկրագնդի ամենաօգտակար բանջարեղենը: Սա ավելին է,  քան համեմունք, և իրականում ուղղակի հրաշալի դեղամիջոց է: Իրականում սխտորը վաղուց օգտագործվում է՝ որպես տարբեր հիվանդությունների դեմ բուժիչ միջոց:

Եթե ցանկանում եք, որ սխտորի օգտակարությունն առավելագույս փոխանցվի օրգանիզմին, այն կերեք հում վիճակում:

Հում սխտորի օգտակար հատկանիշները

  • Իջեցնում է զարկերակային ճնշումն ու խոլեստերինի մակարդակը
  • Կանխարգելում է սրտի իշեմիկ հիվանդություններն ու կաթվածի ռիսկը
  • Կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը
  • Պաշտպանում է այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են հարբուխը, մրսածությունը, լուծն ու սնկային հիվանդությունները
  • Նվազեցնում է օստեոարթրիտի նախանշանները, կանխարգելում է շաքարախտը
  • Բարձրացնում է իմունիտետն ու օրգանիզմի դիմադրողականությունը:

Սխտորը նաև հրաշալի է, երբ այն համադրում ենք սոխով կամ կոճապղպեղով, այս խառնուրդն ունի հզոր դետոքսիֆիկացնող ուժ, հատկապես՝ քիմիաթերապիայից հետո: Ինչպես նաև օգտակար է իմունիտետի համար:

Կարդացեք նաև

Ինչպես օգտագործել սխտորը

Սխտորը պարունակում է ալիցին ակտիվ բաղադրիչը, որը կորցնում է իր բուժիչ հատկանիշները ջերմամշակման արդյունքում: Ի՞նչ է պետք անել: Պարզապես ճզմեք սխտորն ու թողեք մնա 15 րոպե, ապա օգտագործեք: Կտրատելով սխտորը՝ ալիցին բաղադրիչին հնարավորություն եք տալիս ավելի ակտիվ գործել:

Կարևոր է իմանալ նաև, որ սխտորն առավել օգտակար է դատարկ ստամոքսին օգտագործելիս, քանի որ, երբ ստամոքսը լիքն է, չի կարողանում ճիշտ յուրացնել սխտորի օգտակար հատկությունները:

Հում սխտոր և մեղր

2-3 պճեղ սխտորը մանրացրեք, ապա խառնեք 1 ճաշի գդալ մեղրով:

Այս խառնուրդն ընդունեք դատարկ ստամոքսին: Այս բուժման կուրսի ընթացքում օրգանիզմին էներգիա կհաղորդեք, կազատվեք մի քանի ավելորդ կիլոգրամներից և կլավացնեք ընդհանուր առողջությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս