Բաժիններ՝

«Իսրայելը ԱՄՆ-ի ընկերն է և դաշնակիցը». ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարք Թոները հայտարարել է, որ ԱՄՆ-ը միշտ հանդես է գալու Իսրայելի նկատմամբ պատժամիջոցների գաղափարների դեմ, հայտնում է RIA Novosti-ն։

«Ինչպես Իսրայելի ընկեր և դաշնակից՝ մենք միշտ դեմ ենք հանդես գալու նրա դեմ միակողմանի պատժամիջոցներին»,- նշել է Թոները ճեպազրույցում։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը «չէին ցանկանա տեսնել ՄԱԿ-ի ԱԽ-ի ցանկացած գործողություն, որը կլիներ փորձ՝ Իսրայելի վզին փաթաթել մերձավորարևելյան ճգնաժամի լուծումը»։

Թոները նաև նշել է, որ ԱՄՆ հեռացող ադմինիստրացիան դեմ է հանդես գալիս Երուսաղեմ ԱՄՆ դեսպանության տեղափոխմանը։

Նրա խոսքով՝ «մինչ ներկայիս վարչակազմի լիազորությունների ավարտը մեր քաղաքականությունը այն է, որ դեսպանության տեղափոխությունը Երուսաղեմ սխալ կլիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս