Բաժիններ՝

Անդրեյ Կառլովին սպանողը կթաղվի անանուն գերեզմանատանը

Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանող Մևլյութ Մերթ Ալթընթաշը, որի մարմինը դիահերձարանից հրաժարվել էին վերցնել ազգականները, կթաղվի անանուն գերեզմանատանը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Ավելի վաղ մարդասպանի մարմինը չվերցնելու ընտանիքի որոշման մասին հայտարարել էր նրա քույրը։ Համաձայն թուրքական օրենսդրության՝ հարազատները կարող էին մարմինը վերցնել 15 օրվա ընթացքում, սակայն մարմինն այնտեղ է արդեն 24 օր։

Գործակալության հաղորդմամբ՝ ներկայումս որոշվում են արարողակարգային հարցեր՝ կապված հուղարկավորության հետ։

Այն բանից հետո, երբ բոլոր հարցերը կկարգավորվեն, նրա մարմինը կհանձնվի տեղի իշխանություններին՝ անանուն գերեզմանատանը թաղելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս