«Հանգստյան օրերը շատ չէի՞ն». Կարեն Կարապետյան
«Չնայած տարվա վերջում ասել էի, որ 2017թ. ավելի ծանր է լինելու, մեր առաջին նիստն ավելի թեթև էր»,- այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին ասաց ՀՀ վարչպետ Կարեն Կարապետյանը:
«Հուսով եմ, որ բոլորդ լավ հանգստացել էիք: Իրականում 2017թ. ռեժիմով ավելի ծանր է լինելու: Իմիջիայլոց, հանգստյան օրերը շատ չէի՞ն: Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- ասաց վարչապետը: