Բաժիններ՝

ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարը Թրամփի հետ քննարկել է նրա դեմ կոմպրոմատի արտահոսքը

ԱՄՆ Ազգային հետախուզությունը առնչություն չունի այն տեղեկության արտահոսքի հետ, որ «ռուս գործակալները» կոմպրոմատ են հավաքել Թրամփի դեմ։ Այս մասին հայտնել է ծառայության տնօրեն Ջեյմս Քեփլերը այն բանից հետո, երբ ԱՄՆ նորընտիր նախագահը դատապարտել է հատուկ ծառայություններին այդ արտահոսքի համար։

Ինչպես ասվում է Քեփլերի հայտարարության մեջ, ինքը Թրամփի հետ հանդիպել է նախօրեին, այն բանից հետո, երբ նա տվել է ԱՄՆ ընտրություններից հետո առաջին մամուլի ասուլիսը, որտեղ քննադատել էր ամերիկյան հատուկ ծառայություններին՝ կապված այն տվյալների քննադատության հետ, որոնք վկայում են իր դեմ Ռուսաստանի հավաքած կոմպրոմատի մասին։

«Ես լուրջ անհանգստություն եմ հայտնել՝ կապված այն արտահոսքերի հետ, որոնք հայտնվում են մամուլում»,- ասված է ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի հայտարարության մեջ։

Նրա խոսքով՝ ինքն ու Թրամփը համաձայնել են, որ արտահոսքերը «չափազանց վտանգավոր են» ազգային անվտանգության համար։
Քեփլերը հավաստիացրել է, որ ԶԼՄ-ների տեսադաշտում հայտնված փաստաթուղթը ամերիկյան հատուկ ծառայությունների «արտադրանք չէ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս