Վրաերթի ենթարկված կինը գիտակցության չգալով մահացել է
Հունվարի 11-ին, ժամը 10.15-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան Երևանի Գայի պողոտայի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1942 թ. ծնված Անիկ Ավետիսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ նույն օրը, ժամը 15.15-ին, գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը: