Բաժիններ՝

Կարմիր Խաչը երկխոսության մեջ է 2 կողմերի հետ. ԿԽՄԿ ներկայացուցիչը՝ ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու համանախագահների կոչի մասին. tert.am

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի լուսաբանման բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հայտարարությանը:

Դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ արված հայտարարությունը, որում համանախագահները կոչ են արել անհապաղ վերադարձնել աճյունը՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։

Tert.am-ի հարցին, թե մինչ այս Ադրբեջանը դիմե՞լ էր դին վերադարձնելու խնդրանքով, Հասմիկ Գալստյանը պատասխանել է.  «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայումս երկխոսության մեջ է երկու կողմերի հետ, բանակցությունները տարվում են գաղտնի սկզբունքով և բովանդակությունը մենք չենք կարող բացահայտել: Որպես չեզոք միջնորդ` մենք պատրաստ ենք ցանկացած պահի, երբ որ կողմերը գան համաձայնության, ներկա գտնվել աճյունի փոխանցման գործողությանը»,- ասել է նա և նշել, որ երբ ավելի կոնկրետ գործողություն տեղի կունենա, դրանից հետո կխոսեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե մինչ այս կոչը կա՞ր այդպիսի երկխոսություն, և ինչ-որ բան փոխվե՞լ է կոչից հետո, Հասմիկ Գալստյանը նշել է, որ երկխոսության կոչը մինչ այդ էլ կար: «Մենք աշխատում ենք մեր ստանդարտ գործելաոճով և այդ ամենը պրոցեսի մեջ է»,-հավելել է նա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս