Դիլիջանում երեխաներ են թունավորվել
Հունվարի 8-ին, ժամը 02.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2010 թ. ծնված Վալերիկ Բ.-ն, 2015 թ. ծնված Մարիա Բ.-ն, 2008 թ. ծնված Քրիստինե Է.-ն, 1998 թ. ծնված Արմինե Է.-ն և 2005 թ. ծնված Արեն Է.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, նշված անձինք տան գազօջախից արտանետված շմոլ գազից թունավորվել են:
Կատարվում է հետաքննություն: