Բաղդադում պայթյունը խլել է 11 մարդու կյանք
Բաղդադի արևելյան շրջանում՝ շուկայից ոչ հեռու, պայթել է պայթուցիկով լի ավտոմեքենա, ինչի հետևանքով սպանվել է 11 մարդ, շատերը վնասվածքներ են ստացել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրաքի ներքին գործերի նախարար Սաադ Մաանի խոսքով՝ շուկայի անվտանգության աշխատակիցը հասցրել է կասկածյալի կողմը կրակել, ինչից հետո վարորդը գործի է դրել պայթուցիկ սարքը:
Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ-ը: