Փուչիկների վրա թել փաթաթեք և ստացեք գեղեցիկ ձմեռպապ
Ամանորյա տոների գլխավոր հերոսը ձմեռպապն է։ Marketium.ru կայքը ներկայացրել է, թե ինչպես կարելի է փուչիկներից ստանալ գեղեցիկ ձմեռպապ։
1.Հարկավոր են հետևյալ իրերը՝ մկրատ, վրձին, թղթե սկոտչ, ճյուղեր, տարա, ստավաթուղթ, տաք սոսինձ, երկու փուչիկ, սպիտակ թել։
2.Փուչիկներն այնպես փչեք, որ մեկը մյուսից փոքր լինի։
3.Սկոտչով ամրացրեք դրանք միմյանց։
4.Միացման հատվածում թել կապեք։
5.Սկսեք փուչիկների վրա ամրացնել թելը՝ նախապես թրջելով այն սոսինձով։
6.Թողեք կպչի։ Ապա տրաքացրեք փուչիկները։
7.Ներքևի հատվածում մի փոքր կտրվածք թողեք։
8.Դրա միջոցով հանեք փուչիկները մնացորդները։
9.Պատրաստում ենք ձմեռ պապի մյուս դետալները։
10.Նարնջագույն ստվարաթղթից գազար կտրեք։
11.Պատրաստեք ձմեռ պապի գլխարկը։ Տարբեր չափերի երկու շրջանակ կտրեք և ուղղանկյուն։
12.Ուղղանկյան ծայրերը միացրեք և սոսնձեք։
13.Գլխարկը պատրաստ է։
14.Ստացված դետալները կպցնում ենք ձնեմարդու վրա։
15.Շարֆ ենք ամրացնում, ճյուղերը։ Պատրաստ է։
16.Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը