Օդանավի աղետից զոհվել է նաև հայ երգիչ Հովհաննես Գեորգիյանը. նրան անվանում էին «ռուսական Պավարոտտի»
Arevelk.am-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի ՊՆ-ի՝ Սիրիա ուղևորվող և Սև ծովում կործանված օդանավում դեկտեմբերի 25-ին եղել է նաև հայ երգիչ Հովհաննես Գեորգիյանը: Նա «Ալեքսանդրով» խմբի մենակատար էր, Ռուսաստանում հայտնի դասական երգիչ: Ռուսական ԶԼՄ-ները մեր հայրենակցի մահվան լուրը հաղորդելով, նշել են, որ նրան անվանում էին «ռուսական Պավարոտտի»:
Նա ելույթներ է ունեցել աշխարհի նշանավոր օպերային թատրոններում, իսկ վերջին շրջանում հանդես էր գալիս նաև Մեծ թատրոնում: Ծնվել է 1967-ին, Լուգանսկում, ստացել է օպերային երգչի պրոֆեսիոնալ կրթություն: Հովհաննես Գեորգիյանը ամուսնացած էր, ուներ երկու դուստր՝ 9-ամյա Սոֆյան և 13-ամյա Կարինան: