Սուրբ Ծնունդ. որ կերակրատեսակներն են պարտադիր
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Ըստ Հայ Եկեղեցու, Ս. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 29-ի երեկոյից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ:
Պահեցողները պահքից շրջանից դուրս են գալիս հունվարի 5-ի երեկոյան, երբ եկեղեցում մատուցվում է Ս. Ծննդյան Ճրագալույցի Ս. Պատարագ եւ տրվում է Ս. Ծննդյան ավետիսը: Մարդիկ միմյանց ողջունում են «Քրիստոս Ծնվեց եւ Հայտնվեց, Օրհնյալ է Հայտնությունը Քրիստոսի» խոսքերով, ապա նստում տոնական սեղանի շուրջ։
Այս կերակրատեսակները պետք է լինեն ձեր սուրբծննդյան սեղանին.
Ձուկ
Չամիչով եւ չրերով փլավ
Տապակած կանաչեղեն
Գաթա
Սուրբծննդյան սեղանից պետք է անպակաս լինի կարմիր գինին։ Կարող եք դնել նաեւ ընդեղեն եւ չրեղեն: