Լիկյոր «Օրանչելո»՝ ամանորյա սեղանի համար
Բաղադրիչներ
1. Օղի – 0.7 լ
2. Նարինջ (մեծ) – 5 հատ
3. Շաքարավազ – 0.5 կգ
Պատրաստման եղանակը.
1. Նարինջը լավ լվանալ: Զգուշությամբ հանել կեղևը՝ սպիտակ շերտի հետ միասին:
2. Ամբողջ կեղևը լցնել 1 լիտրանոց բանկայի մեջ և վրան օղի ավելացնել: Ծածկել, 5 օրով դնել սառնարանի մեջ կամ մեկ այլ սառը տեղ:
3. Այն, ինչ մնացել է նարնջից, տեղավորել պարկի մեջ, լավ սեղմել և դնել սառնարանը:
4. 6-րդ օրը նարնջի թուրմը քամել:
5. Մնացած նարինջներից հյութ քամել: Այն պետք է ստացվի 0.5 լիտր: Եթե պակաս լինի, պետք է ջրով դարձնել պահանջվող չափը:
6. Խառնել նարնջի հյութը 0.5 կգ շաքարավազի հետ և դնել ուժեղ կրակի վրա: Տաքացնել՝ անընդհատ խառնելով:
7. Օշարակն ամբողջությամբ սառեցնել:
8. Օշարակը խառնել նարնջի թուրմի հետ, ստացված լիկյորը լցնել 1-1.5 լիտրանոց շշի մեջ և դնել սառնարանը ևս 2-3 օր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը