Փողի բազան նվազել է
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալների փողի բազան 2016թ. հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 890 578 մլն. դրամ և սեպտեմբերի նկատմամբ նվազել՝ 7 371 մլն. դրամով:
Այդ թվում՝ ԿԲ-ից դուրս կանխիկ դրամի ծավալն աճել է՝ կազմելով 411 591 մլն դրամ (մարտի վերջի դրությամբ՝ 349 169 մլն դրամ, սեպտեմբերի վերջի դրությամբ՝ 408 145 դրամ)։
Փողի բազայի նվազումը տեղի է ունեցել թղթակցային հաշիվների նվազման հաշվին։ Այդ թվում՝ ՀՀ դրամով թղթակցային հաշիվների սեպտեմբերի վերջի 293 050 մլն դրամից նվազել են մինչև 285 622 մլն դրամ (հոկտեմբերի վերջին), իսկ արտարժույթով թղթակցային հաշիվները 188 479 մլն դրամից նվազել են մինչև 186 012 դրամ։
Այլ հաշիվների ծավալը կազմել է 7353 մլն դրամ։