Բաժիններ՝

Հայաստանում գյուղատնտեսական կոոպերատիվի անդամ է 6875 տնտեսություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014 համատարած գյուղատնտեսական հաշվառման արդյունքները։ Հաշվառումն անցկացվել է 2014 թվականի հոկտեմբերի 11-31-ը ներառյալ:

Ըստ այդ արդյունքների, Հայաստանի Հանրապետության 317346 գյուղացիական տնտեսություններից ընդամենը 6875-ը։ Այդ թվում՝ 6709 տնտեսություն սպառողական գյուղատնտեսական կոոպերատիվների անդամ են, 166-ը՝ առևտրային։

Գյուղատնտեսական կոոպերատիվների անդամ հանդիսացող տնային տնտեսությունների թվով առաջին տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 2917 տնային տնտեսություն, որին հաջորդում են Սյունիքի (1557) և Արագածոտնի (714) մարզերը։

Կոոպերատիվի անդամ տնային տնտեսությունների ամենափոքր քանակը Կոտայքի մարզում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս