Ինչ չի կարելի անել դեկտեմբերի 31-ին. ժողովրդական հավատալիքներ
Ժողովրդական հավատալիքներին լուրջ կամ անլուրջ վերաբերվելն անձի ընտրությունն է։ Greatpicture.ru կայքը գրում է, որ փաստ է՝ գոյություն ունեն մի շարք խորհուրդներ, թե ինչ չի կարելի անել դեկտեմբերի 31-ին։
• Նոր տարին չի կարելի դիմավորել պարտքերով կամ դատարկ գրպաններով։
• Չի կարելի տանջվել Նոր տարվան նախորդող ժամերին և դրա գալուց անմիջապես հետո (մաքրել, լվանալ և այլն)։
• Չի կարելի աղբը թափել Ամանորի գիշերը։
• Չի կարելի Նոր տարին դիմավորել թափթփված բնակարանում։
• Նոր տարուն չի կարելի կոճակներ կարել։
• Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին չի կարելի վերանորոգել կոշիկը կամ նոր կոշիկ գնել։
• Նոր տարուց առաջ չի կարելի դեն նետել հին հագուստը կամ կոշիկները:
• Չի կարելի վիճել և բղավել ամանորյա գիշերը։
• Չի կարելի Նոր տարին միայնակ դիմավորել։
• Չի կարելի դատարկ թողնել ամանորյա սեղանը։
• Չի կարելի սեղանի շուրջ հավաքվել միայն կանանցով։
• Չի կարելի սպասք կոտրել։
• Չի կարելի որևէ բան կոտրել։
• Չի կարելի հագուստի վրա քորոց ամրացնել։
• Չի կարելի մազերը և եղունգները կտրել ամանորյա գիշերը։
• Չի կարելի գլուխը լվանալ Ամանորի գիշերը։
• Չի կարելի Նոր տարին դիմավորել հին հագուստով։
• Չի կարելի սև հագուստ կրել։
• Չի կարելի գիրք նվիրել։
• Չի կարելի հայհոյել։
• Չի կարելի որևէ մեկին պատմել պահած երազանքի մասին։
• Չի կարելի Նոր տարու գալուց անմիջապես հետո դեն նետել տոնածառը։
• Չի կարելի չհամբուրել մտերիմներին։
• Չի կարելի նվերներ չմատուցել։
• Չի կարելի տխրել և արտասվել։
• Չի կարելի չդիմավորել Նոր տարին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը