Բաժիններ՝

Ադրբեջանական նավթն էժանացել է

Ադրբեջանական AzәriLayt տիպի նավթը էժանացել է 0,81 դոլարով:

Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը: Այժմ ադրբեջանական AzәriLayt տիպի նավթի արժեքը մեկ բարելի համար կազմում է 55,42 դոլար:

2016­ի 11 ամիսների ընթացքում Ադրբեջանից արտահանված նավթամթերքներից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 30 տոկոսով, իսկ նավթամթերքների արժեքը՝ 48 տոկոսով:

2016­ի հունվար­նոյեմբերին Ադրբեջանը արտահանել է 19,099 մլն տոննա չվերամշակված նավթ, ինչը համարժեք է 5,896 մլրդ ԱՄՆ դոլարին:

Արտահանված չվերամշակված նավթից ստացված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 5 տոկոսով, իսկ չվերամշակված նավթի արժեքը 29 տոկոսով, իսկ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կողմից Ադրբեջանի պետական բյուջե կատարվող մուծումները նվազել են 10 տոկոսով

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031