Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախքան Իզմիրից Ստամբուլ մեկնելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այս մասին այտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են Սիրիայում առկա իրավիճակը, եւ խոսել օրեր առաջ Անկարայում սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մասին:
Կողմերը շեշտել են Հալեպում միասնաբար գործելու եւ ամբողջ Սիրիայի տարածքում հրադադարի հասնելու կարեւորությունը: