«ՀՀ արտաքին պարտքը մեկ նիստի ընթացքում կարող է ավելանալ 180 միլիոնով»
«Արտահերթ կարգով կառավարությունը խնդրել է նիստ գումարել, և այս նիստի ընթացքում 3 վարկային պայմանագրեր են ներկայացված»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանը։
Նրա խոսքով՝ այս պայմանագրերի արդյունքում ՀՀ-ի արտաքին պարտքը «մեկ նիստի ընթացքում կարող է ավելանալ 180 միլիոնով». «Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ անթույլատրելի է նման տեմպերով պարտքի ավելացումը։ Մենք դեմ ենք նման խնդրին, որը բերելու է աղքատացման և շատ ավելի վատ վիճակում է դնելու մեր տնտեսությունը»։