Գերմանիան երկրից արտաքսել է շուջ 24 հազար ներգաղթյալի
Գերմանիայի իշխանությունները մինչև 2016թ. նոյեմբերի վերջը երկրից արտաքսել են 23 750 ներգաղթյալի։
Այս մասին հայտնում է Die Welt թերթը՝ հղում կատարելով երկրի ներքին գործերի նախարարությանը։
Ողջ 2015թ. Գերմանիայից արտաքսվել էր 20 888 մարդ։
Համաձայն նախարարության տվյալների՝ մինչև դեկտեմբերի 1-ը դրական որոշում է տրվել փոխհատուցել 51 243 մարդու, որոնք ցանկություն են հայտնել ինքնակամ հեռանալ Գերմանիայից։
2015թ. նման հայտերի թիվը կազմել է 35 000։