Հայաստան է ժամանել Հասան Ռոհանին. նրան դիմավորել է Սերժ Սարգսյանը
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/serj-hasan.jpg89.jpg)
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է Հանրապետության Նախագահը: