Բաժիններ՝

Կվիրկաշվիլին Էրդողանի հետ քննարկել է երկու երկրների ռազմավարական համագործակցության խորացման հարցեր

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության վարչակազմին։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում ուշադրությունը կենտրոնացվել է երկու երկրների ռազմավարական գործընկերության ու համագործակցության խորացման հարցերի վրա։
Մասնավորապես, հետաքրքրություն է ցուցաբերվել ակտիվացնել քաղաքական, առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, մշակութային ու մարդասիրական ոլորտներում հարաբերությունները։

Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող ու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ապահովելուն ուղղված հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս