Հաշվիչից ու համակարգչից արագ հաշվող երեխաներ. մենթալ թվաբանության առաջին քայլերը Հայաստանում

324 ÷ 6 =    288 ÷ 3 =     455 ÷ 7 =
212 ÷ 4 =    696 ÷ 8 =     510 ÷ 6 =
828 ÷ 9 =    504 ÷ 9 =     315 ÷ 7 =

Որքա՞ն ժամանակ կպահանջվի ձեզնից այս առաջադրանքն ամբողջությամբ ու ճշգրիտ լուծելու համար։ Երկո՞ւ րոպե, երե՞ք, հի՞նգ… թե՞ ավելի։ Իսկ ինչպե՞ս կարձագանքեք, եթե տեղեկացնենք, որ «Աբակ» մենթալ թվաբանության կենտրոնի սաները ներկայացված առաջադրանքն ամբողջությամբ ու առանց որևէ վրիպակի կարողանում են լուծել մեկ րոպեից էլ քիչ ժամանակում։ «Աբակ» Հայաստանում առաջին մենթալ թվաբանության կենտրոնի համահիմնադիր, մենթալ թվաբանության մարզիչ Դիանա Հովհաննիսյանի խոսքով՝ մենթալ թվաբանության մեթոդը մարզում է երեխայի ուղեղը՝ միաժամանակ զարգացնելով ուղեղի աջ և ձախ կիսագնդերը, ձևավորում է այնպիսի ունակություններ, ինչպիսիք են ցանկացած հաշվիչից ու համակարգչից էլ արագ հաշվումը, կամածին ուշադրությունը, լսողական և տեսողական հիշողությունը, կենտրոնացումը, ինչպես նաև տրամաբանությունը։

img_6713

– Ինչպե՞ս են կարողանում այդքան փոքր երեխաներն այդքան արագ հաշվել։

Կարդացեք նաև

– Գուցե զարմանաք, բայց առանց որևէ բարդության։ Երեխաների հետ ուսուցումը սկսում ենք ճապոնական հաշվիչ տախտակ սորոբանով՝ աբակով, դրան զուգահեռ՝ կիրառում ենք նաև աբակ-քարտերը։ Այս, այսպես կոչված, գործիքների կիրառումը ժամանակի ընթացքում զարգացնում է երեխաների պատկերացումն, ու շատ շուտով նրանք կարողանում են ընդամենը պատկերացնելով՝ ցանկացած քանակության ցանկացած թվի հետ աշխատել՝ ինչպես գումարել, հանել, այնպես էլ՝ բաժանել ու բազմապատկել։ Իրականում ոչ մի հրաշք չկա. կա ընդամենը մեթոդ, որին գումարվում է երեխայի աշխատասիրությունը, ու ստացվում է արդյունքը։

– Քանի՞ տարեկանից է սկսվում ընդունելությունը, և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ նման ուշագրավ արդյունքների հասնելու համար։

– Ընդունելությունը սկսվում է թվաճանաչ տարիքից, իսկ հարցի երկրորդ մասին պատասխանելու համար պետք է նշեմ, որ միջազգային փորձը հուշում է, որ ուշագրավ արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է առնվազն երկու, անգամ երեք տարի, սակայն մենք, մեթոդը բերելով Հայաստան, հնարավորինս հայիֆիկացնելով այն, արդեն գրեթե մեկ տարի աշխատելով հայ երեխաների հետ, վստահաբար կարող ենք ասել, որ մեր երեխաները նման արդյունքների կարող են հասնել համեմատաբար ավելի կարճ ժամանակահատվածում։

dina

rob

nare

 

Տեսանյութեր

Լրահոս