ՀՀԿ-ական դառնալուց հետո ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի կյանքում ոչինչ չի փոխվել

Տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն իրենց նախարարությունում «պրիմիտիվ գողության» դեպքերի չի հանդիպել։ Այսօր ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը նախարարից հետաքրքրվեց, թե հանդիպե՞լ է նման դեպքերի և ինչպե՞ս է պայքարում նման երևույթների դեմ։

«Պրիմիտիվ գողության իմ աշխատանքի ընթացքում չեմ հանդիպել: Իմ պահանջն էլ եղել է, որ բոլորն աշխատեն մաքուր: Հուսով եմ, որ նախկինում էլ գողություն չի եղել: Չեմ կարող մեկնաբանել դա»,- ի պատասխան՝ ասաց նախարարը։

Անդրադառնալով իր՝ ՀՀԿ-ական դառնալուն՝  նախարարն ասաց. «ՀՀԿ-ական դառնալուց հետո իմ կյանքում ոչինչ չի փոխվել»։ Նա նաև նշեց, որ արդեն ծանոթացել է ՀՀԿ-ի գաղափարախոսությանը։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ հրաժարվեք գործադիրի աշխատանքից և մասնակցեք խորհրդարանական ընտրություններին՝ Վ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ես կյանքում ոչինչ չեմ բացառում, դեռ ժամանակ կա, ինչո՞ւ ոչ, ամեն ինչ էլ հնարավոր է»։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս